Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Սարին կտեղափոխվի «Չելսի»

Սարին կտեղափոխվի «Չելսի»
19.06.2018 | 05:13

Իտալական մարզական դպրոցի վրա «խփնված» բրիտանական ֆուտբոլը պատրաստ է ևս մեկ իտալացի մասնագետի ծառայություններից օգտվելու: Ճիշտ է, այն լինելու է իտալացու փոխարինում իտալացիով, բայց թե դրանից սկզբունքորեն ոչինչ չի փոխվում: Խոսքը վերաբերում է «Նապոլիի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիին, որը թիմն ընթացիկ մրցաշրջանում հասցրեց փոխչեմպիոնական բարձունքի` այնքան մոտ լինելով «Յուվենտուսին» առաջին հորիզոնականից գահընկեց անելուն:

Սարիին իր թիրախի տակ է առել Լոնդոնի «Չելսին»: Թե գործարքի կայանալու դեպքում կողմերը վերջնականապես ինչ գումարի վրա կկանգնեն մասնագետին վճարելու հարցում, հայտնի կդառնա մի փոքր ուշ, սակայն բոլոր դեպքերում «Նապոլի» ֆուտբոլային ակումբը շահած է դուրս գալու: Ինչպես վստահեցնում է Futball Itallia-ն, Սարիի տեղափոխվելու դեպքում թիմի քսակը կծանրանա հինգ միլիոն եվրոյով:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2783

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ